ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
ԷԼ ԳՐԱՍԵՂԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով ձեռք է բերել նույնականացման քարտ կարող է պետության կողմից ստանալ անվճար էլ-փոստ, որը համարվում է քաղաքացիների եւ պետության միջեւ հաղորդակցության պաշտոնական միջոց:
Բոլոր գրանցված օգտվողները կարող են իրենց ծանուցումները նաեւ վերահասցեագրել անձնական էլ-փոստին կամ դրանք ստանալ հաղորդագրության տեսքով իրենց բջջային հեռախոսին:
Գրանցվելով այս համակարգում Դուք հնարավորություն կստանաք պետական տարբեր մարմինների կողմից Ձեզ առաքվող ծանուցումները ստանալ նաեւ էլեկտրոնային եղանակով:
Գրանցվելով կայքում Դուք հնարավորություն կունենաք մշտապես հետեւել Ձեր մասին պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալների եւ պետական մարմինների կողմից դրանց օգտագործման մասին:
Համակարգը սպասարկվում է ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կողմից: Համակարգի վերաբերյալ հաճախ տրվող հարցերին եւ սպասարկման կենտրոնի հեռախոսահամարի վերաբերյալ տեղեկությունների համար այցելեք ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կայք:
Այս բաժնում ցուցադրվելու են տարբեր պետական մարմինների կողմից հրապարակված ծանուցումները: Կարող եք նաեւ բաժանորդագրվել որոշակի իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերվող պաշտոնական ծանուցումների մասին էլ-փոստով տեղեկացման ծառայությանը:

ՄՈՒՏՔ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՎ

Նույնականացման քարտով մուտք գործելու դեպքում Ձեզ հասանելի կլինեն կայքի բոլոր ծառայություններ: Առաջին անգամ մուտք գործելուց հետո խնդրում են կարգաբերել Ձեր նախընտրելի դրվածքները: Նույնականացման քարտի կիրառման եւ կայքից օգտվելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:

Առաջին անգամ համակարգ մուտք գործելիս, խնդրում ենք կատարել անհրաժեշտ կարգավորումները` ըստ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի ձեռնարկի:
Մուտք